ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ:
Քննարկվել են Հայաստան-Շվեդիա համագործակցության խորացման ու միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական և ոլորտային երկխոսության շարունակական բարձրացման կապակցությամբ:
Հռիփսիմե Գրիգորյանը կարևորել է Շվեդիայի հաստատակամ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովում ՄԱԶԾ համագործակցությամբ իրականացվող խորհրդարանի կարողությունների զարգացման երկարամյա ծրագրին Շվեդիայի կարևորագույն ներդրման համար:
Անդրադարձ է եղել տարածաշրջանային զարգացումներին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնվող օրակարգի առանցքային թեմաների շուրջ: