87 կգ Կարեն Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Դամիան Վոն Էյուվին։
130 կգ Դավիթ Օվասապյանը կպայքարի բրոնզե մեդալի համար ռուս Կամպարովի հետ:
Ազատ ոճային ըմբիշ, 92 կգ Մուշեղ Մկրտչյանը բրոնզե մեդալը կվիճարկի հնդիկ Բաբասահեբ Փաթիլ Փրհութավիրայի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամները զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում մրցումային երկրորդ օրվա տվյալներով արդեն 12 մեդալ են նվաճել՝ 3 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե:
Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ): Առաջնությունն անցկացվում է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը:
Մուտքն ազատ է: