Սահմանամերձ 13 համայնքի 82 բնակավայրի բնակիչներ պետությունից աջակցություն կստանան: 2025-ի բյուջեից նրանց կհատկացվի ընդհանուր ավելի քան 988 միլիոն դրամ: Գումարը կուղղվի նրանց կոմունալ վճարներին, անշարժ գույքի հարկի վճարմանը: Աջակցության կարիքը հատկապես մեծ է լինում ոռոգման և ջեռուցման սեզոններին: Ընդհանուր առմամբ՝ 2018-2023 թթ. սահմանամերձ համայնքներին հատկացվել է ավելի քան 5 մլրդ դրամի աջակցություն:
Մանրամասները՝ ռեպորտաժում: