Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ Հայաստանի տնտեսական աճի տեմպը կպահպանվի` 2024 թվականի համար կազմելով վեց տոկոս: Հայաստանը հիմնադրամում մոտ 170 մլն դոլարի հասանելիություն կարող է ունենալ: Գրեթե 123 միլիոնի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ կա, նախատեսվում է առաջիկայում ևս երկու վերանայում անել, և մեր երկրին լրացուցիչ փոխառու միջոցների հասանելիություն տալ:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: