Հարավային Կովկասում խաղաղությունն այսօր ավելի մոտ է, քան երբևէ՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Նա Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել բաց չթողնել այս պատմական հնարավորությունը: Ֆիդանը հիշեցրել է, որ երկար ընդմիջումից հետո առաջին անգամ կողմերը Ստամբուլում հանդիպում են անցկացրել առանց միջնորդների և երրորդ անձանց։
«Ստամբուլում հոկտեմբերին կայացած «3+3» հարթակի հանդիպմանը մենք քննարկել ենք բոլոր տարածաշրջանային խնդիրները: Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատվելուն պես ոչ միայն հումանիտար հարցերը կլուծվեն, այլև պայմաններ կստեղծվեն առևտրի, գործակցության և զարգացման»,- եզրափակել է իր խոսքը Ֆիդանը:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։