ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականի շուրջ քննարկումներին։
«Նախ ուզում եմ ասել, որ վարչապետի հորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Կա՞ արդյոք նման խնդրանքով հանդես գալու քաղաքական, բարոյական և իրավական հնարավորություն․ կարծում եմ՝ այո՛»,- ասել է վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ անկախ դատական համակարգ ունենալու հարցում Կառավարությունը հետևողական է եղել։
«2018 թվականի դրությամբ գործող համակարգը պատրաստի դրված էր։ Պետք էր ընդամենը գալ և այդ համակարգի ղեկը ստանձնել։ Բայց մենք չենք գնացել այդ ճանապարհով։ Մենք ընտրել ենք բարեփոխումների ճանապարհը, որը բարդ է, բայց՝ անհրաժեշտ։ Այս խմորումները նշանակում են միայն մեկ բան՝ մենք մեր ռազմավարական նպատակից չենք շեղվում՝ ունենալու անկախ դատական համակարգ»,- ամփոփեց վարչապետը։