Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-ուկրաինական հարաբերություններին և հայտարարել, որ Ռուսաստանը պատրաստ է դիտարկել ուկրաինական հակամարտության հետ կապված ցանկացած իրատեսական խաղաղ նախաձեռնություն, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը և տեղում տիրող իրավիճակը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար։
«Մենք բաց ենք բանակցությունների համար։ Իհարկե, մենք պատրաստ ենք դիտարկել ցանկացած իրատեսական, չքաղաքականացված նախաձեռնություն»,- ասել է Զախարովան՝ շեշտելով, որ Մոսկվան նման բանակցությունները դիտարկելու է միայն սեփական շահերը հաշվի առնելով։