Իսպանիայի կառավարությունը՝ ձախ ուժերի կոալիցիայի գլխավորությամբ, հավանություն է տվել միգրացիոն քաղաքականության բարեփոխմանը, որն ուղղված է, ինչպես հայտնում են իշխանությունները, աշխատաշուկայի կարիքները բավարարելուն։
Նրանց խոսքով՝ նոր կանոնները կարագացնեն միգրանտների օրինականացման գործընթացը և կապահովեն լրացուցիչ աշխատանքային իրավունքներ։ Առաջիկա երեք տարվա ընթացքում տարեկան մոտավորապես 300000 անօրինական միգրանտ կստանա բնակության և աշխատանքի թույլտվություն: Կառավարությունը հայտարարել է, որ Իսպանիային տարեկան անհրաժեշտ է մոտ 250000 գրանցված օտարերկրյա աշխատող՝ պետության բարգավաճումը պահպանելու համար:
Ավելի վաղ վարչապետ Պեդրո Սանչեսը, ներկայացնելով բարեփոխումների նախագիծը, ընդգծել էր, որ Իսպանիայում ծնելիության մակարդակը ամենացածրերից մեկն է ԵՄ-ում։ Նրա խոսքով՝ միգրացիան տնտեսական աճի հասնելու և ծերացող բնակչությանը ծառայություններ մատուցելու միակ իրատեսական միջոցն է։ Վարչապետը նշել է, որ վերջին տասնամյակի ընթացքում միգրանտների 90%-ը Իսպանիա է ժամանել օրինական ճանապարհով. 40%-ը Լատինական Ամերիկայից, 30%-ը՝ Եվրոպայի այլ մասերից և 20%-ը՝ Աֆրիկայից: