Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթի տարրեր է ձեռք բերել Կուրսկի և Բրյանսկի շրջանների վրա արևմտյան հեռահար հրթիռների հարձակումներից հետո, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Իր ելույթի ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Բրյանսկի և Կուրսկի շրջանների տարածքին հարվածներ են հասցրել ամերիկյան և բրիտանական հեռահար ճշգրիտ հրթիռներով։
«Այս պահից, ինչպես մենք բազմիցս ընդգծել ենք, Ուկրաինայի տարածաշրջանային հակամարտությունը, որը նախկինում հրահրվել էր Արևմուտքի կողմից, ձեռք բերեց գլոբալ բնույթի տարրեր»,- ընդգծել է Պուտինը։