Ռուսական նորագույն հրթիռային համակարգերի հետագա փորձարկումների ընթացքում ոչնչացման ենթակա օբյեկտները կորոշվեն՝ հիմք ընդունելով Ռուսաստանին ուղղված սպառնալիքները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք կորոշենք թիրախները, որոնք պետք է ոչնչացվեն մեր նորագույն հրթիռային համակարգերի հետագա փորձարկման ժամանակ՝ հիմնվելով Ռուսաստանի Դաշնության անվտանգության սպառնալիքների վրա», - ասել է նա։
Պետության ղեկավարը հինգշաբթի երեկոյան հայտարարություն է արել «Օրեշնիկ» համակարգի հաջող փորձարկման մասին։