Կառավարության որոշմամբ նոյեմբերի 25-ից մինչև 2025 թ. հունվարի 31-ը ներառյալ կհայտարարվի ձմեռային զորակոչ: Զորացրումը նախատեսվում է մինչև 2025 թ. հունվարի 31-ը: Գործադիրը հավանություն է տվել նաև «Իրան-Հայաստան 400 կիլովոլտ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման» ծրագրի իրականացմանը: Ըստ հիմնավորման՝ այն հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգության մակարդակը, հնարավորություն կստեղծվի ամբողջ ծավալով օգտագործել Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով: Նշվում է, որ ֆինանսական միջոցների տրամադրումը բյուջետային վարկի միջոցով հնարավորություն կտա ծրագիրը ավարտին հասցնել հնարավոր սեղմ ժամկետներում:
Կառավարության այսօրվա որոշումները՝ ռեպորտաժում: