Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը բացատրել է Ուկրաինային հակահետևակային ականներ տրամադրելու Միացյալ Նահանգների հիմնավորումը՝ նշելով, որ դրանք «ավելի անվտանգ» կլինեն, քան ականները, որոնք ներկայումս Ուկրաինան է պատրաստում: Օսթինը հայտարարությունն արել է ASEAN-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային հակահետևակային ականների տրամադրմանը: Նախարարը մանրամասնել է, որ Կիևին անհրաժեշտ են ԱՄՆ-ի ականները, որոնք կօգնեն դանդաղեցնել ռուսական առաջխաղացումը: Նա հավելել է, որ Ուկրաինան ներկայումս է ստեղծում դրանք ինքնուրույն, սակայն Վաշինգտոնի մատակարարումն ավելի անվտանգ կլինի:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: