«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են՝ հիմնանորոգվել է Հ-7, /Հ-5/ - Կարենիս - Չարենցավան /Հ-1/ (Ֆանտան) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 7+580 - կմ 10+200 հատվածը։ Մոտ 2.6 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհն անցնում է Չարենցավան քաղաքով։