Fox News-ի հետ հարցազրույցում Ուկրիանայի նախագահը հայտարարել է, որ Կիևը չի կարող օրինականորեն ճանաչել Ուկրաինայի որևէ օկուպացված տարածք որպես ռուսական։ «Խոսքը նաև 2014-ից սկսած Պուտինի կողմից օկուպացված տարածքների մասին է: Իրավական առումով մենք սա չենք ճանաչում, չենք ընդունում։ Մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ առայժմ չունենք այնպիսի ուժ, զենքեր՝ Պուտինին 1991 թվականի սահմաններին հետ շպրտելու համար»,- ասել է Զելենսկին։
Լրագրողը հարցին, թե արդյոք Կիևը պատրա՞ստ է հրաժարվել Ղրիմից հանուն խաղաղության համաձայնագրի՝ վերջ դնելու այս պատերազմին և դադարեցնելու արյունահեղությունը Եվրոպայում, Վոլոդիմիր Զելենսկին պատասխանել է. «Ես արդեն ասել եմ, որ մենք պատրաստ ենք դիվանագիտական ճանապարհով վերադարձնել Ղրիմը։ Մենք չենք կարող վատնել մեր տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը՝ Ղրիմի վերադարձի համար։ Մենք հասկանում ենք, որ Ղրիմը կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով»:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: