Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 28-ից, «Հայկական ավիաուղիները» ուղիղ և կանոնավոր թռիչքներ կսկսի Երևանից դեպի Թբիլիսի՝ 220 ուղևորի համար նախատեսված հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով։ Թռիչքի տևողությունը 50 րոպե է:
Չվերթների մեկնարկը հիանալի հնարավորություն է Ամանորն ու ձմեռային հանգիստը Վրաստանում անցկացնելու, իսկ հարևան երկրի զբոսաշրջիկների համար՝ Երևան այցելելու համար:
Մոսկվայից ուղևորները ևս կարող են հեշտությամբ հասնել Թբիլիսի՝ շնորհիվ Երևանով հարմարավետ, տարանցիկ թռիչքների, որոնք իրականացվում են «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից:
«Հայկական Ավիաուղիների» թռիչքների առավելություններն են.
-
ձեռքի ուղեբեռ՝ 1 տեղ մինչև 7կգ – 55х40х20: Սակագների մանրամասները՝ այստեղ.
-
սակագնային զեղչեր՝ 0-ից 2 տարեկան երեխաների համար՝ 90%.
-
սակագնային զեղչեր՝ 2-ից 12 տարեկան երեխաների համար՝ 15%.
-
մեկնելուց առաջ տոմսերի փոխանակման և ինքնաթիռում նստատեղ ընտրելու հնարավորություն:
Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում և զբոսաշրջային գրասենյակներում: