Ռուսական հրթիռի արձակումը ետ պահող ազդեցություն չի ունենա Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վրա, հինգշաբթի ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
«Մենք չենք պատրաստվում սահմանափակվել այս հարցում, մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային»,- ընդգծել է Ժան Պիերը լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա հավելել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է մնում Կիևին աջակցելու իր ռազմավարությանը՝ չնայած Ռուսաստանի հնարավոր գործողություններին: