Մենք մշակում ենք միջին և փոքր հեռահարության հրթիռներ՝ ի պատասխան Եվրոպայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միջին և փոքր հեռահարության հրթիռներ արտադրելու և տեղակայելու` ԱՄՆ ծրագրերին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները սխալ է թույլ տվել՝ 2019 թվականին հորինված պատրվակով միակողմանիորեն ոչնչացնելով Միջին և փոքր հեռահարության միջուկային ուժերի մասին պայմանագիրը։ ԱՄՆ-ն այսօր ոչ միայն նման տեխնիկա է արտադրում, այլև, ինչպես տեսնում ենք, իր զորքերի պատրաստման ընթացքում մշակել են իրենց հրթիռային համակարգերը աշխարհի տարբեր տարածաշրջաններ, այդ թվում՝ Եվրոպա տեղափոխելու հարցեր։ Ավելին, զորավարժությունների ընթացքում վարժանքներ են անցկացնում դրանց օգտագործման վերաբերյալ։
Հիշեցնեմ, որ Ռուսաստանը կամավոր, միակողմանիորեն ստանձնեց պարտավորություն չտեղակայել միջին և փոքր հեռահարության հրթիռներ, քանի դեռ նման ամերիկյան զենքեր չեն հայտնվել աշխարհի որևէ տարածաշրջանում։
Կրկնում եմ՝ մենք մարտական պայմաններում փորձարկում ենք «Օրեշնիկ» հրթիռային համակարգը՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի երկրների ագրեսիվ գործողությունների Ռուսաստանի նկատմամբ։ Միջին և փոքր հեռահարության հրթիռների հետագա տեղակայման հարցը կորոշենք՝ կախված ԱՄՆ-ի և նրա արբանյակների գործողություններից»,- ասել է Վլադիմիր Պուտինը։