Երևանի ամենահին՝ Կարմիր կամրջի վերականգնումը մեկնարկել է դեռ նախորդ տարի: 12-րդ դարին թվագրվող շինությունը վերակառուցվել է 1670-ականներին, ունի 80 մետր երկարություն և 10 մետր բարձրություն, գտնվում է Հրազդան գետի վրա: Ժամանակին այս կամուրջով է եղել կապը Երևանի բերդի հետ:
Վերջին մեկ տարում վերականգնվել են հիմնովին քանդված երկու կամարները, ավարտին տարածքում կլինի կամրջի պատմության թանգարան, ծրագրի ավարտ է նշվում 2025-ը: Ընթացող աշխատանքին ծանոթացել է քաղաքապետ Ավինյանը:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։