55 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճել է Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալ։