Կառավարությունն ընդունել է որոշում՝ համայնքների միավորմանը չմասնակցած, ինչպես նաև փոքր համայնքներում կարևոր ու մեծածավալ ծրագրերի իրականացման հնարավորության ապահովմամբ պայմանավորված:
Հիմնավորման համաձայն՝ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքը գազիֆիկացված չէ, և բնակչությունը օգտագործում է հիմնականում վառելափայտ։ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գազիֆիկացմամբ ակնկալվում է ապահովել բնակիչների, առողջապահական, կրթական, մշակութային և այլ հաստատությունների արդյունավետ ջեռուցման ապահովումը, ինչն էլ իր հերթին կնպաստի վառելափայտի խնայողությանը, հետևապես անտառհատումների և էկոլոգիայի և դրանից բխող խնդիրների լուծմանը:
Նախատեսվում է նաև Կաքավաձորից դեպի Օթևան տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացում՝ 1.3 կմ։