ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Հռոմի Սանտա Մարիա ին Տրաստևերե բազիլիկայում ներկա է եղել պատերազմում զոհվածների և խաղաղության համար մատուցվող Սուրբ պատարագին։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Վատիկանում մասնակցել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի անցկացրած հրապարակային գլխավոր ունկնդրությանը, այցելել մանկական հիվանդանոց, որտեղ բուժվում են ուկրաինացի երեխաները։ Նա փոքրիկներին է փոխանցել պատերազմից տուժած հայ երեխաների պատրաստած նվերները: Այցի շրջանակում Աննա Հակոբյանը Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել է նաև նախագահական պալատում: