Ուկրաինան Ռուսաստան է արձակել Մեծ Բրիտանիայի մատակարարած Storm Shadow հրթիռները, հայտնում է Sky News-ի աղբյուրը։ Լոնդոնն ու Կիևը դեռ չեն հաստատել այդ լուրը, սակայն դրանց տեղակայումը լայնորեն լուսաբանվել է բրիտանական ԶԼՄ-ներում:
Մեծ Բրիտանիան ավելի վաղ հայտարարել էր, որ բրիտանական տանկերը, հակատանկային հրթիռները և այլ ռազմական տեխնիկա կարող են օգտագործվել Ռուսաստանի ներսում՝ որպես Ուկրաինայի պաշտպանության մաս, սակայն պահպանել է հեռահար հրթիռների օգտագործման սահմանափակումները:
Նոր հարձակումը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլ տվեց ATACMS-ի օգտագործումը Ռուսաստանի խորքում:
ՌԴ պաշտպանության նախարարությունը երեքշաբթի հայտնել է, որ Ուկրաինան Բրյանսկի շրջանի ուղղությամբ արձակել է ԱՄՆ-ի մատակարարած ATACMS հրթիռներ, զոհեր կամ ավերածություններ չեն եղել:
«Բայդենի որոշումը կայացվեց, երբ Ռուսաստանը սկսեց հյուսիսկորեական ցամաքային զորքեր տեղակայել հակամարտության գոտում սեփական ուժերին աջակցելու համար»,- գրում է պարբերականը:
ԱՄՆ-ի որոշումից հետո Վլադիմիր Պուտինը իջեցրել է միջուկային զենքի կիրառման համար անհրաժեշտ շեմը, ինչն էլ մեծացրել է մտավախությունը, որ հակամարտությունը կարող է սրվել: