Կիևում Իտալիայի, Իսպանիայի և Հունաստանի դեսպանատները մինչև չորեքշաբթի օրվա վերջ փակ են եղել այցելուների համար՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնում է CNN-ը։ Այդ օրն ավելի վաղ փակվել էր Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը՝ բացատրելով նոյեմբերի 20-ի ընթացքում Կիևի վրա օդային հարվածների մտավախությամբ:
Բոլոր պետությունների դեսպանատները պատճառաբանել են, որ առաքելությունները փակ կլինեն հանրության համար՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Կրեմլը չի մեկնաբանել չորեքշաբթի Կիևում դեսպանատունը փակելու ԱՄՆ որոշումը՝ օդային լուրջ հարձակման հնարավորության մասին տեղեկություն ստանալուց հետո։
«Դա մեր իրավասությունների թեման չէ։ Դա ուղղակիորեն վերաբերում է հատուկ ռազմական գործողության ընթացքին և բացառապես պաշտպանության նախարարության իրավասության խնդիրն է»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։