Կիևում ԱՄՆ դեսպանատունը կփակվի անվտանգության հնարավոր սպառնալիքների պատճառով, ամերիկացի քաղաքացիներին կոչ է արվել պատրաստ լինել ապաստարան գնալու։
«Նախազգուշական նպատակներով դեսպանատունը կփակվի: Խորհուրդ ենք տալիս ԱՄՆ քաղաքացիներին պատրաստ լինել անհապաղ ապաստարաններ գնալու օդային տագնապ հայտարարելու դեպքում»,- ասվում է դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Օրվա սկզբից Կիևում արդեն չորս անգամ պայթյուններ են լսվել։ Քաղաքում երեք անգամ օդային տագնապ է հայտարարվել, Կիևի մարզում վտանգի ազդանշանները չեն դադարել 11 ժամ: Պոլտավայի, Սումիի և Չեռնիգովի շրջանները գտնվում են կարմիր գոտում: Ըստ հաղորդագրության՝ մոտ մեկ ժամ առաջ ահազանգը դադարել է գործել Կիևի, Ժիտոմիրի, Խմելնիցկու և Չերկասիի մարզերում։