Արփինե Սարգսյանը, ով այս պահին զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, կնշանակվի ներքին գործերի նախարար։ Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում։
Հիշեցնենք՝ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը օրեր առաջ նախարարի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը։