Վաղ առավոտյան Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում ոստիկանները ցրել են խորհրդարանի ընտրության արդյունքների դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին, և ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է։
Քաղաքային ծառայություններն ամբողջությամբ մաքրել են պողոտան, ինչպես նաև հարակից փողոցներն ու հրապարակները։ Ցուցարարների մի փոքր խումբ և ընդդիմության որոշ առաջնորդներ տեղափոխվել են Մելիքիշվիլու պողոտա։ Այնտեղ նույնպես հանգիստ մթնոլորտ է։
Իրավապահները ցուցարարներին սկսել են ցրել երեքշաբթի առավոտյան։ Նրանց դուրս են բերել Ճավճավաձեի պողոտայից, որտեղ ընդդիմությունը երկու օր շարունակ ցույց էր անցկացնում Թբիլիսիի պետական համալսարանի շենքի մոտ։ Ավելի ուշ ցուցարարները շարժվել են դեպի Մելիքիշվիլու պողոտա, իրավապահները նրանց հեռացրել են նաև այդ տարածքից։