ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը G20-ի շրջանակներում Ռիո դե Ժանեյրոյում հանդիպում են ունեցել:
ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը։
Նրանք քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Գազայում շարունակվող պատերազմը վերջ դնելու և բոլոր պատանդների ազատ արձակման անհրաժեշտությունը: