ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի հետ (նստավայրը` Թբիլիսի):
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հարցին, կարևորվել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջև համագործակցությունն ու փոխայցերը:
Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները խորացնելու մասին:
Արման Եղոյանն անդրադարձել է մեր երկրում Եվրամիության առաքելության տեղակայմանը վերաբերող, ինչպես նաև վիզաների ազատականացման գործընթացներին` դրանցում ընդգծելով Էստոնիայի դերակատարությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերին: