Ակադեմիական քաղաք մեգանախագծի կրթական կլաստերն է այսօր վարչապետը ներկայացրել Մանվարժական համալսարանում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ գլխավոր նպատակը կրթական պրոցեսի անհրաժեշտ բոլոր բաղադրիչների ապահովումն է, ինչն այսօր Երևանի կենտրոնում հնարավոր չէ: Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, գիտական հանրույթի և ուսանողների համար այս ընդհանուր «տանը» կստեղծվի, պատկերավոր ասած, կրթական սենյակ, որտեղ նրանք կկենտրոնանան իրենց նյութի վրա՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական աղմուկից հեռու:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան