67 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը հաղթել է Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցին և նվաճել ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հիշեցնենք՝ 63 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը հաղթել է Կոլումբիայի Հանրապետության մասնակցին և նվաճել բրոնզե մեդալը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Սուրեն Աղաջանյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն, իսկ Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ: