63 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը հաղթեց Կոլումբիայի Հանրապետության մասնակցին և նվաճեց բրոնզե մեդալը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Սուրեն Աղաջանյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն, իսկ Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ: