Շինարարական գնագոյացման խորհրդային մեթոդը փոխվում է: Այն ժամանակավրեպ էր և չէր արտացոլում այսօրվա շուկայի արժեքները: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի գնահատմամբ՝ նոր հայեցակարգը շրջադարձային կլինի ոլորտի համար: Եվրոպական նորմերն ու ստանդարտները 2025-ից կտեղայնացվեն Հայաստանում, ինչը թույլ կտա բարելավել ոչ միայն շինարարության կազմակերպման գործընթացը, այլև ներդնել նոր տեխնոլոգիաներ: Ի դեպ, Շինարարների միությունն այսօր նոր նախագահ է ընտրել:
Մանրամասները՝ ռեպորտաժում: