ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հայ գործընկերների հետ ներկա է եղել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի աջակցությամբ Լոռու մարզում իրականացված երկու նախագծերի ամփոփիչ միջոցառմանը։ Այդ մասին տեղեկանում են ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի էջից:
«Նախագծերի շնորհիվ ապահովվել է խմելու ջրի հասանելիություն մարզի՝ ավելի քան 5000 բնակչի համար։ Այս կարևոր նախաձեռնությունների իրականացմանն ուղղվել է ավելի քան 400․000 ԱՄՆ դոլար»,- նշված է հաղորդագրության մեջ։