G20-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:
Ամերիկյան կողմի հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են Լիբանանում հակամարտության դիվանագիտական կարգավորման անհրաժեշտությունը, ինչի արդյունքում տեղահանվածները հնարավորություն կունենան վերադառնալ իրենց տներ: Օրակարգում է եղել իրավիճակը Գազայի հատվածում, նախարարներն ընդգծել են պատերազմը դադարեցնելու և պատանդներին վերադարձնելու կարևորությունը:
Նշվում է, որ Բլինքենը և Ֆիդանն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում զարգացումներին, շեշտել տարածաշրջանում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը։
Դիվանագետները Հարավային Կովկասի շուրջ մտքեր էին փոխանակել նաև նոյեմբերի 13-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: