Հանրապետության մարզերում մինչև 2021-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ Կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն: Այս մասին տեղեկացնում է Կադաստրի կոմիտեն՝ նշելով, որ բացառապես գյուղական բնակավայրեր ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառումը կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։
2024 թվականի հունվարի 1-ից ավարտվել է քաղաքային բնակավայր ընդգրկող խոշորացված համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառումը։