ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 01:34-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143-րդ կմ-ի մոտակայքում՝ Արփա գետում։
Փրկարարները գետից դուրս են բերել UAZ մակնիշի ավտոմեքենան: