Ռուսաստանի տարածքի վրա արևմտյան հեռահար հրթիռների հարձակումներին Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Մարիա Զախարովան կարծիք է հայտնել, որ Կիևի կողմից նման զինատեսակների օգտագործումն արմատապես կփոխի հակամարտության էությունը։
«Դա կնշանակի ԱՄՆ-ի և նրա արբանյակների անմիջական մասնակցությունը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին»,- հավելել է Զախարովան:
Նրա խոսքով՝ ոչ մի զինատեսակ կամ Մոսկվային ռազմավարական պարտություն մատնելու փորձ չի կարող ազդել պատերազմի ընթացքի վրա: