Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական Զուկաք էլ Բլաթ շրջանին: Կան տասնյակ զոհեր և վիրավորներ:
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում 35 խաղաղ բնակիչ է զոհվել: 2023 թվականի հոկտեմբերից ի վեր այդ թիվն արդեն հասնում է 3600-ի, հայտնի է շուրջ 15000 վիրավորի մասին:
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ «Հըզբոլլահն» էլ հարվածել է Թել Ավիվին: Կան տուժածներ: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ գործարկվել է ՀՕՊ համակարգը, սակայն բեկորներն ընկել են Թել Ավիվի արվարձաններում: Իսրայելի հյուսիսում էլ հայտնի է մեկ զոհի և վիրավորների մասին: