Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլայերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել բանտերից ազատել իրավապաշտպաններին, լրագրողներին և ակտիվիստներին, որոնք անազատության մեջ են գտնվում իրենց օրինական գործունեության կամ քննադատական կարծիքներ արտահայտելու համար:
Հանձնակատարն ընդգծել է Ադրբեջանի «կառավարության քննադատների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների կամայական ձերբակալությունների տագնապալի միտումը», որն «ուղեկցվում է քրեական իրավունքի չարաշահմամբ և իրավունքի գերակայության խախտմամբ»:
Օ'Ֆլայերին Ադրբեջանի իշխանություններին խնդրել է արդյունավետ հետաքննություն անցկացնել մի քանի իրավապաշտպանի, լրագրողի և ակտիվիստի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին պնդումների վերաբերյալ, ինչպես նաև ապահովել փաստաբանի և համարժեք բժշկական օգնության հասանելիությունը:
«Ես ակնկալում եմ Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսության և համագործակցության շարունակում, այդ թվում՝ երկիր այցի համատեքստում»,- նշել է եվրոպացի պաշտոնյան իր նամակում: