Ուկրաինական կողմը վեց ATACMS հրթիռով հարվածել է Բրյանսկի շրջանում գտնվող օբյեկտին՝ հայտարարել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
Գերատեսչության տվյալով՝ ռուսական С-400 զենիթային համակարգերի և «Պանցիր» զենիթային համալիրների հաշվարկները խոցել են վեց հրթիռից հինգը և վնասել մեկը:
«Ուկրաինայի զինված ուժերի վնասված ATACMS հրթիռի բեկորներն ընկել են Բրյանսկի մարզում գտնվող ռազմական օբյեկտի տեխնիկական տարածքի վրա»,- նշել են ՌԴ ՊՆ-ում, հավելել, որ անկման հետևանքով հրդեհ է բռնկվել, սակայն զոհեր և ավերածություններ չկան: