ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ:
Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 32,000,000 (երեսուներկու միլիոն) ՀՀ դրամ:
«Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհի տեսքով ֆինանսավորում տրամադրել թեմատիկ միջոցառում կազմակերպելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել միայն այն իրավաբանական անձինք, որոնք համապատասխանում են սահմանված նվազագույն որակավորման տվյալներին:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2024 թ. դեկտեմբերի 3-ը՝ ժամը 16:00-ն, նշված հղմամբ:
Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +37410590075, +37410590040 հեռախոսահամարներով: