1 տրլն 341 մլրդ դրամի մանրածախ առևտրի մեծ մասը բաժին է ընկնում մայրաքաղաքին, ցուցանիշը ամենացածրն է Վայոց ձորի մարզում: Ինն ամսվա տվյալով առևտրի մեծ մասը բաժին է ընկնում խանութներին, գյուղատնտեսական շուկաների առևտուրը կրճատվել է 10 տոկոսով: Երևանում մեկ բնակիչն ինն ամսում արել է 896 հազար դրամի առևտուր, ամենացածրը Լոռու մարզում է՝ մեկ բնակչի հաշվով կազմում է 107 հազար դրամ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան