Աբխազիայի ինքնահռչակ հանրապետությունում ներքաղաքական ճգնաժամը հանգեցրել է նախագահի հրաժարականի, խորհրդարանի մեծամասնությունը գաղտնի քվեարկությամբ կողմ է քվեարկել Ասլան Բժանիայի հրաժարականին:
Ընդդմադիրները փողոց էին դուրս եկել ռուսական կապիտալի համար արտոնություններ սահմանող համաձայնագրի պատճառով, բայց միաժամանակ հավաստիացնում են, թե իրենց ցույցերը հակառուսական չեն: Ինքնահռչակ հանրապետությունում սպասվում են արտահերթ ընտրություններ։
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան