Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը սեփական դիմումի համաձայն դադարեցրել են անդամակցությունն «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին: Այս մասին հայտնում են հիմնադրամից՝ ընդգծելով, որ անդամակցության դադարեցման պաճառ է հանդիսանում նախարարների աշխատանքային ծանրաբեռնվածությունը:
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ Լենա Նազարյանն ընտրվել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: