Երևանի ավագանի նոյեմբերի 19-ի նիստին 41 կողմ, 10 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց «Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին» որոշման նախագիծը:
Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության ղեկավար Քրիստինե Ավետիսյանը զեկուցեց, որ Երևանի բյուջեի վերահսկողությունն արդյունավետորեն իրականացնելու նպատակով ավագանին պետք է սահմանված կարգով ներգրավի աուդիտորական ծառայություն:
Աուդիտորական կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 5 տարվա աշխատանքային գործունեություն աուդիտի ոլորտում, պետք է ունենա առնվազն 7 աշխատակից, որոնք ունեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, և որոնցից առնվազն 2-ը պետք է ունենան միջազգային որևէ որակավորում:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ նախագիծը լրամշակվել է, և ավելի խիստ պահանջներ են դրվել ավագանու ընդդիմադիր խմբակցությունների կողմից նախկինում բարձրաձայնված հայտարարությունների հիման վրա: