«Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ը անդրադարձել է թանգարանից կտավների անհետացման վերաբերյալ լուրին:
««Երվանդ Քոչարի թանգարան»-ից 500.000 ԱՄՆ դոլար արժողությամբ 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ «Քոչար» մշակութային հիմնադրամն այսօր
հայտնել էր, որ Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի՝ մոտ կես միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 7 ստեղծագործություն։
Հիմնադրամից նաև նշել են, որ այդ մասին ահազանգվել է Կառավարությանը, իսկ գործը Քննչական կոմիտեում է։