«Քոչար» մշակութային հիմնադրամն այսօր հայտնել է, որ Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի՝ մոտ կես միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 7 ստեղծագործություն։
Հիմնադրամից նաև նշել են, որ այդ մասին ահազանգվել է Կառավարությանը, իսկ գործը Քննչական կոմիտեում է։
Դեպքին ճեպազրույցում անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Դիմել ենք իրավապահ մարմիններին, քրեական գործ է հարուցված: Հուսով եմ, որ քննությունը պատշաճ կընթանա»,- ասել է Անդրեասյանը: