Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը ելույթ ունեցավ միասնական տրանսպորտային համակարգին առնչվող մի շարք խմբերի՝ արտոնություններ տալու նախագծի քննարկմանը:
Դիմելով ավագանու ընդդիմադիր անդամներին՝ Անի Խաչատրյանը հայտարարեց. «Դուք դասական խաբեբաներ եք, անուղղելի շառլատաններ»:
Անի Խաչատրյանի ելույթից հետո նիստերի դահլիճում իրարանցում առաջացավ, և սկսեցին բանավիճել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Երևանի ավագանու՝ նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում է հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթը:
Արտոնությունները վերաբերում են ամսական, եռամսյակային, տարեկան և 10 ուղևորություններով տոմսային փաթեթներին, ուղղված են փոփոխվող սակագնի պայմաններում այն խմբերին, որոնք իրապես դրա կարիքն ունեն կամ ունեն համապատասխան վաստակ Հայաստանի առաջ։