Երևանում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը, 24-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը, 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, նոյեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։