Թբիլիսիում տարածքը լքելու նախազգուշացումից հետո անվտանգության ուժերը սկսել են ցրել ցուցարարներին։ Նրանց միջև բախումներ են սկսվել։
Լրատվամիջոցները հայտնում են առաջին ձերբակալությունների մասին։
Ապամոնտաժվել են բարիկադներն ու հեռացվել մեքենաները, որոնցով ցուցարարները փակել էին Թբիլիսիի փողոցները։
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ խորհրդարանի ընտրության արդյունքները կբողոքարկի Սահմանադրական դատարանում։